Տևողությունը  5 օր / 4 գիշեր

Գինը — 171.000 դրամ 1 անձի համար
262.000 դրամ 2 անձի համար
353.000 դրամ 3 անձի համար…

Այս արշավը նախատեսված է բնության և ակտիվ հանգստի սիրահարների համար: Այդ 5 օրերը ձիու վրա Ձեզ կոգնեն ազատվել ամենօրյա հոգսերից և կլիցքավորեն էներգիայով մեր հրաշալի բնությունից: Դուք կկատարեք իսկական ձիերով արշավ՝ գիշերելով վրաններում՝ խառույկի մոտ: Եթե անգամ վստահ չեք պատրաստ եք դրան թե ոչ, ամեն դեպքում արժե փորձել: Մենք կարող ենք արշավի յուրաքանչյուր փուլում այնպես փոխել պլանները, որպեսզի յուրաքանչյուր մասնակից միայն դրական էմոցիաներ ունենա:

  • Օր1- Ժամանում, տեղավորում, նախնական ձիավարություն (փորձնական):
  • Օր 2- Ձիարշավ Գոմք — Կապույտ լիճ — Սբ. Հակոբ — Գոմք
  • Օր 3- Գոմք — Սարավան (գիշերակացը վրաններում)
  • Օր 4- Սարավան — Արտավան — Ախտա — Գոմք
  • Օր 5 — Ձիերով մրցավազք

Ծառայություններ:

  • երեքանգամյա սնունդ,
  • բնակեցում հյուրատներում
  • արշավային սարքավորումների վարձույթ

Լրացուցիչ վճարի դիմաց կարող եք պատվիրել տրանսֆեր Հայաստանի յուրաքանչյուր կետից հետադարձով:

ՀՀ, Վայոց ձորի մարզ, գյուղ Գոմք 3801,փողոց 5 տուն 11

benson.armenia@gmail.com

+374 94 996460, +374 77 995722

 

  • Դաշտը պարտադիր է
  • Դաշտը պարտադիր է
  • Դաշտը պարտադիր է Էլեկտրոնային հասցեն սխալ է
  • Դաշտը պարտադիր է

Կիսվեք Ձեր տպավորություններով